ԱՄՆ-ը պետք է ընտրի Թուրքիային կամ Գյուլենին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մի քանի դիմումներից հետո: Էրդողանը մեղադրում է Գյուլենին Թուրքիայում հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Վաղ, թե ուշ Ամերիկան ընտրություն կկատարի Թուրքիայի և «ՖԵՏՕ»-ի («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») միջև: Կամ հեղաշրջումներ կազմակերպող «ՖԵՏՕ»-ն, կամ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է ընտրություն կատարի»,- նշել է Էրդողանը: