Թուրքիայում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Շիրնաք նահանգում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պայթյունը տեղի է ունեցել ռազմական զրահապատ մեքենայի ներսում: Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկի միջոցով:
Այս պահհին հաղորդվում է 5 զոհի և 7 վիրավորի մասին, ովքեր հոսպիտալացվել են:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի վերցրել իր վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանում ահաբեկչությունից հետո Թուրքիայում սրվել է վտանգի մակարդակը: