Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն ահազանգ է. «Telegraph»
Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն իրենից նշանակալի ահազանգ է ներկայացնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար, չնայած Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումն ավելի շատ ձեռնտու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քան Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով բրիտանական «Telegraph» թերթի հոդվածին, որը մեկնաբանել է երկու երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքները:
«ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն նշանակալի ահազանգի առջև են կանգնած՝ կապված Ռուսաստանի և Թուրքիայի դիվանագիտական մերձեցման հետ»,- գրում է «Telegraph»-ը:
Թերթը գրում է, որ դեռևս չհաջողված ռազմական հեղաշրջումից առաջ Թուրքիայում Էրդողանը «որոշել է, որ այլևս չի կարող թույլ տալ Մոսկվայի հետ սառը պատերազմի վիճակը և սկսել է Կրեմլի հետ հաշտվելու փորձերը: Չհաջողված հեղաշրջումը, թվում է, գործը հեշտացրեց»:
«Թվում է, թե Էրդողանը սառել է ԵՄ-ի նկատմամբ, որի երկրների առաջնորդներից ոչ ոք չի ժամանել Անկարա, և ամենուրեք դաշնակից է փնտրում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման իրականացումը նշանակալի է և՛ Սիրիայի նկատմամբ քաղաքական գծի, և՛ հենց ՆԱՏՕ-ի համար»,- գրում է թերթը: