Թուրքիան կարող է մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկիրը կարող է «մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին», եթե դաշինքը անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Իրաքի «Rudaw» լրատվական գործակալության թվիթթերյան գրառմանը:
Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ Թուրքիայի՝ պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրությունները ՆԱՏՕ-ի դեմ քայլ չեն համարվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն նախատեսում է մինչև 2017թ-ի սկիզբը հանդիպել Լավրովի հետ: