Ո՞վ կդառնար Թուրքիայի նախագահ, եթե հեղաշրջումը չձախողվեր
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպողները նախատեսել էին հեղաշրջման հաջողվելու դեպքում երկրի նախագահ նշանակել ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Աքին Օզթյուրքին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Hurriyet» թերթին:
Հետաքննության տվյալներով՝ հեղաշրջման փորձի մասնակիցների մոտ հայտնաբերվել են այն անձանց անուններով ցանկեր, ովքեր պետք է կոնկրետ պաշտոններ զբաղեցնեին պետությունում: Օզթյուրքը պետք է լիներ երկրի նախագահը:
Թերթը գրում է, որ հեղաշրջման մասնակիցների ծրագրերը խափանվեցին, քանի որ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետն ակտիվորեն խառնվեց գործին:
Ավելի վաղ «Anadolu» գործակալությունը հաղորդել էր, որ Օզթյուրքն ընդունել է իր մեղքը հեղաշրջման փորձում, սակայն շուտով ջնջել է այդ լուրը՝ դրա տեղը հրապարակելով մեկ այլ լուր: