Չավուշօղլուն նախատեսում է մինչև 2017թ-ի սկիզբը հանդիպել Լավրովի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ ռուս-թուրքական համագործակցության Խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2017 թվականի սկզբին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք կազմակերպելու ենք Լավրովի հետ բարձր մակարդակի նիստն ամենաուշը 2017 թվականի սկզբին»,- հայտնել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունն աշխատում են Սիրիայի իրավիճակը կարգավորելու «մեխանիզմի» ուղղությամբ:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորումը երկու երկրների ընդհանուր նպատակն է: