ԵՄ-ն Թուրքիային կարող է կորցնել սեփական սխալի պատճառով. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է կորցնել Թուրքիային ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլ՝ սեփական սխալի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Եթե Արևմուտքը կորցնի Թուրքիային, ապա դա կապ չի ունենա ՌԴ-ի, Չինաստանի կամ իսլամական աշխարհի մասին: ԵՄ-ն մեծ սխալ է գործում աջակցելով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրում են ԱՄՆ բնակիչ Գյուլենին, ում Թուրքիայի իշխանությունները անգամ հեռակա ձերբակալել են: