Հակառուսական պատժամիջոցների չեղարկում տեսանելի ապագայում չի կանխատեսվում. գերմանացի գործիչ
Հակառուսական պատժամիջոցների չեղարկում տեսանելի ապագայում չի կանխատեսվում Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին գրում է Dw.com-ը՝ հղում տալով գերմանացի քաղաքական գործիչ, ՌԴ-ի հետ համագործակցության հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը։
«Վերջին շաբաթներին մենք գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտում ենք արձանագրել, ինչը երկու կողմից էլ բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»,-քաղաքական գործչի խոսքը ցիտում է գործակալությունը։ Որպես հավելում նա նշել է, որ ԵՄ անդամ 28 երկրենրը համակարծիք են, որ պատժամիջոցները հանելու հարցը կարող է բարձրացվել միայն Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումից հետո:
Հիշեցնենք, որ հակառուսական պատժամիջոցներն ընդունվել էին 2014 թվականի ամռանը Ուկրաինայում ճգնաժամի կապակցությամբ, իսկ Մինսկի համաձայանագիրը ստորագրվել էր 2015 թվականի սկզբին: Դրա հետ մեկտեղ նաև հաշվի էր առնվել կրակի դադարեցման և ռեֆորմների իրականացման հարցը: Ռուսաստանն իր հերթին ևս պատասխան սանկցիաներ էր սկսել կիրառել, արգելելով մի շարք ապրանքների արտահանումը: