Բեյոնսեն՝ Քիմ Քարդաշյանի ամենամեծ վախը (լուսանկարներ)
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր թողարկման ընթացքում Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի պահի մասին: Պարզվում է, որ ամենաշատը Քիմը վախեցել է, երբ Բեյոնսեն նրան հրավիրել է պարելու: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Մի անգամ՝ Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի համատեղ ելույթի ժամանակ, Բեյոնսեն Քիմին առաջարկել է աջակցել իրենց ամուսիններին և պարել: «Ես մտածեցի, թե իմ կյանքն ավարտվեց»,- պատմել է Քարդաշյանը:
Երկրպագուները ենթարդում են, որ Քիմն ընդհանրապես ռիթմի զգացում չունի, քանի որ ամեն ինչ նրանք տեսել են, անգամ տանը նկարահանված տեսանյութեր,մերկ լուսանկարներ, սակայն ոչ երբեք պարելիս: