Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև նոր մակարդակի կհասնեն. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն պետք է վերականգնեն առևտրա-տնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլև առաջ շարժվեն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի հետ մինչև 2019 թվականի համագործակցության ծրագրի աշխատանքներն ավարտված կլինեն մինչև 2016 թվականի ավարտը:
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան «թանկագին ընկեր» է անվանել և պոտենցիալ տեսել երկու երկրների՝ «Су-24»-ի կործանումից հետո վատթարացած հարաբերությունների կարգավորման հարցում: Էրդողանը ևս նշել էր, որ երկու կողմերն էլ մտադիր են բարելավել հարաբերությունները և անգամ առաջ անցնել նախկին մակարդակից: