Պուտինն ու Էրդողանը «Су-24»-ի փոխհատուցման հարցը չեն քննարկել
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտնել է, որ կործանված «Су-24»-ի փոխհատուցման հարցը չի քննարկվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների ժամանակ: Այս մասին գրում է « РИА Новости» գործակալությունը:
«Այնտեղ, որտեղ ես մասնակցել եմ, ո՛չ, չի հնչել»,- հայտնել է Ուլյուկաևը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ նախագահները օգոստոսի 9-ի հանդիպմանը կարող են քննարկել խփված «Су-24»-ի փոխհատուցման հարցը: