Շոկոլադե սպորտային կոշիկ' «Nike Air Max» (լուսանկարներ)
Կոշիկի սիրահարներն ու գիտակները միշտ էլ գնահատել են «Nike Air Max» սպորտային կոշիկները: Իսկ հոլանդացի մի մոդելավորող այնքան էր հիացած այս մոդելով, որ անգամ պատրաստել է կոշիկի շոկոլադե տարբերակը' օգտագործելով սև, սպիտակ և կաթնային շոկոլադ:
Ի դեպ, կոշիկների շոկոլադե տարբերակն ունի օրիգինալ չափսը, իսկ վերջնական տեսքն այնքան նման է իրական կոշիկին, որ նախքան ուտելը ցանկություն է առաջանում հագնել այն: