«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով հետաքննությունը 2 ամսով հետաձգվել է
Ինչպես հայտնել էինք, դատարանը օրինական էր ճանաչել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի կալանավորումը: «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործի վերաբերյալ հետաքննությունը 2 ամսով հետաձգվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Զախարի Կալաշովի գործի վերաբերյալ հետաքննությունը երկարացվում է մինչև նոյեմբերի 15-ը»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում գործին ներգրավված այլ անձանց մեղադրանք կառաջադրվի և հետաքննություն կիրականացվի:
Ավելի վաղ, «օրենքով գող»-ը չէր ընդունել իր մեղքը՝ կապված 8մլն դրամաշորթության հետ: