Իրինա Դուբցովան՝ իր կյանքի իդեալական տղամարդու մասին
Երգչուհի Իրիան Դուբցովան, ով չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել, վերջերս անսպասելի խոստովանություն է արել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պարզվում է՝ երգչուհին վաղուց ունի իր երազանքի տղամարդուն: Չնայած նա ընդամենը10 տարեկան է, սակայն, դա նրան չի խանգարել երգչուհուն իր ձեռքերի վրա պահել:
Խոսքը նրա որդու՝ Արտյոմի մասին է: Օրեր առաջ Իրինա Դուբցովան Ղրիմում վերապատրաստում է գնացած եղել, որտեղ իրեն ուղեկցել է 10-ամյա որդին: Մայր ու որդի հաճելի ժամանակ են անցկացրել և համատեղ լուսանկարներ արել, որոնցից մեկում Արտյոմը մորը ձեռքերի վրա է բարձրացնում:
Լուսանկարին երգչուհին տվել է այս վերնագիրը. «Իմ իդեալական տղամարդը: Բարի առավոտ»: