Պուտինը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումից հետո դրանք վերականգնելու ցանկության մասին:
«Հայտնի ողբերգութունից հետո, որի ժամանակ զոհվեցին մեր զինծառայողները, նրանք շատ ցածր մակարդակի են հասել, դեգրադացվել են»,-ասել է նա:
Պուտինը նաև նշել է, որ Էրդողանի՝ Ռուսաստան այցելությունը երկու երկրների կողմից հարաբերությունների լավացման և համագործակցությունն ընդլայնելու ցանկության նշան է:
Ավելի վաղ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Պուտինի զանգը ուրախացրել էր իրեն: