Պուտինի և Էրդողանի միությունը կարող է աշխարհում փոխել ուժերի հավասարակշռությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միությունը կարող է աշխարհում փոխել ուժերի հավասարակշռությունը: Աjս մասին գրում է Gazeta.ru-ն:
Էրդողանը Ռուսաստանի հետ հաշտվելու ժեստ արեց այն ժամանակ, երբ միջազգային մակարդակով նրան մեղադրեցին մահապատիժը վերականգնել ցանկանալու համար:
Փորձագետների կարծիքով՝ Պուտիի և Էրդողանի հաշտեցման պատճառն Արևմուտքի ճնշումներն են:
«Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիքով շատ կարևոոր դեր ունի ՆԱՏՕ-ում: Եթե Թուրքիան հստակ որոշի ռուսական կողմին աջակցել, ապա ԱՄՆ-ն դա հենց այնպես չի թողնի»,-ասել է քաղաքագետ Աբդել-ալ-Հուսեյնը: