Վորոնեժում ընթացքի ժամանակ գնացքը 2 մասի է բաժանվել
ԶԼՄ-ները հաղորդել են, որ օգոստոսի 7-ին Վորոնեժի երկաթուղային ճանապարհին միջադեպ է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Վորոնեժում արագընթաց գնացքը բաժանվել է 2 մասի: Իրարից անջատվել են 4-րդ և 5-րդ վագոնները և այդպես 22 մետր հեռացել իրարից:
Նշվում է, որ գնացքն Ադլերից Սանկտ Պետերբուրգ է գնալիս եղել: Բարեբախտաբար, տուժածներ չեն գրանցվել վագոնների բաժանման հետևանքով: Դադարեցվել է երթևեկությունը: Հետաձգվել է մարդատար 8 գնացքի ուղևորությունը: