2017 թ-ին Ռուսաստանը նոր ռազմական ինքնաթիռներ կվաճառի Ադրբեջանին. Ռոգոզին
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես լավ և ոչ այնքան թանկ զենքի խոշորագույն արտահանող հետաքրքրում է Բաքվին և Թեհրանին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Այս մասին Ռոգոզինը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների եռակողմ գագաթաժողովից հետո:
Ըստ նրա, Ադրբեջանին հետաքրքրում է «МС-21»-ը, որի վաճառքի մասին ռուս-ադրբեջանական պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թ-ին: Նախատեսվում է, որ Ադրբեջանը այդ պայմանագրով կգնի առնվազն 10 ռուսական ռազմական ինքնաթիռ:
«Երկրորդ հետաքրքիր ծրագիրը Ադրբեջանի կողմից ռուսական «Ռուսլան», «Ан-124» ինքնաթիռների գնումն է»,- նշել է փոխվարչապետը:
Ըստ Ռոգոզինի, սրանց վաճառքի մասին գործարքը ևս կիրականանա եկող տարի: