58-ամյա Շերոն Սթոունը նոր սիրավեպ է սկսել (լուսանկարներ)
58-ամյա Շերոն Սթոունին վերջերս նկատել են հաղթանդամ անծանոթի հետ Բևերլի Հիլզում գնումների ժամանակ: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Զույգը զբոսնել է նորաձևության բուտիկներով, և ըստ ականատեսների, նայել է ինտերիերի և կահույքի տարբեր մոդելներ: Նրանք գնել են բարձ և ծածկոց, ինչը խոսում է միմյանց հանդեպ լուրջ զգացմունքների առկայության մասին:
Շերոնի նոր երկրպագուն ամբողջ ճանապարհին հոգ է տարել նրան, և թույլ չի տվել, որ Շերոնը նույնիսկ մոտ գա գնումներով լի մեծ տոպրակներին:
Շերոնի երկրպագուները նաև նկատել են, որ նա շատ երջանիկ է զգում իրեն, միշտ ժպտում է և ծիծաղում նոր սիրեցյալի կատակների վրա, վայելում իր զբոսանքը: