Ռուսական «Ан-24»-ը վատ փակված դռան պատճառով հետ է վերադարձել
«Псковавиа» ավիաընկերության ուղևորատար օդանավը Ապատիտի-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնելու ժամանակ հետ է վերադարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավի հետ վերադառնալու պատճառը լավ չփակված դուռն է եղել: Հաղորդվում է, որ ռուսական ավիացիան և տրանսպորտային դատախազությունը ստուգում են միջադեպի հանգամանքները:
Օդանավում գտնվել է 29 մարդ, այդ թվում՝ անձնակազմը:
Նախօրեին 9 պտույտ կատարելուց հետո շարժիչի խափանման պատճառով օդանավը վայրէջք էր կատարել Պուլկովոյում: