Մահացել է Թերեզա Միրզոյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ մշակույթի նախարարությունից:
Անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12:00-14:00-ն Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16):
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային գերեզմանատանը: