Ռուսաստանը կրկին օդային հարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հեռահար «Ту-22М3» 6 ռմբակոծիչները Սիրիայում օդային հարվածներ են հասցրել «ԻՊ»-ի դիրքերին: Այս մասի գրում է ТАСС-ը:
Օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է դաշտային ռազմական ճամբարը, որը գտնվում էր Էս-Սուհնե քաղաքից ոչ հեռու: Պալմիրայում ոչնչացվե են ահաբեկիչների զենքերի ստորգետնյա պահեստարանները, ինչպես նաև մեծաթիվ զինյալներ:
Ռազմական գործողություններն իրականացնելուց հետո, ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:
Անցյալ ամիս, «Ту-22M3» հեռահար ռմբակոծիչները 3 անգամ օդային հարվածներ էին հասցրել «ԻՊ»-ի դիրքերին: