Հարբած Աննա Սեմենովիչին ձեռքից բռնած դուրս են բերել խնջույքից (տեսանյութ)
36-ամյա Աննա Սեմենովիչը հերթական խնջույքին ձեռքից բաց չի թողել ալկոհոլով լցված բաժակը: Ընկերներն ու բարեկամները անհանգստացած են եղել, քանի որ երգչուհին հաճախակի է ալկոհոլ օգտագործում և գրեթե չի հասցնում սթափվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աննա Սեմենովիչի մասնակցությամբ խնջույքները պարբերաբար կրկնվում են: Նա չի ամաչում քիչ ծանոթ մարդկանցից և զրույցի է բռնվում անգամ անծանոթների հետ՝ բաժակը ձեռքից բաց չթողնելով և Աստծու մասին կենացներ ասելով: Հազվադեպ չեն Աննայի կողմից փիլիսոփայական մտքերը կյանքի իմաստի մասին հայտնվում լրագրողների տեսախցիկներում, սակայն այս աստղին ոչինչ չի ամաչեցնում:
Երգչուհու շրջապատից և նրան մոտ մարդկանց խոսքով՝ շոու-բիզնեսի գործընկերները վաղուց են անհանգստանում նրա վիճակի համար: