«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը բողոքել է առողջական վատ վիճակից
Քրեական հեղինակություն Զախարի Կալաշովը, ով առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, բողոքել է իր առողջական վիճակից: Հենց այդ պատճառով էլ, ինչպես արդեն հատնել ենք, նա հրաժարվել է մասնակցել դատական գործընթացին: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով «օրենքով գողի» փաստաբանին:
Նիստի ժամանակ մեղադրյալը հայտնել է այն մասին, որ մտադիր չէ մասնակցել գործընթացին, սակայն թե ինչու, չի մանրամասնել: Ավելի ուշ նրա փաստաբանը պարզաբանել է, որ Կալաշովի հայտարարությունը կապված է վատ ինքնազգացողության հետ: Դատարանի ճանապարհը նրա համար ծանր է եղել, սակայն թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի Շաքրո Մոլոդոյը, փաստաբանը չի մանրամասնել:
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանարել քրեական հեղինակության կալանավորումը: Կալաշովը կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 15-ը: