Ռոուհանին և Պուտինը Բաքվում կքննարկեն Էրդողանին օգնելու հարցերը
Իրանի ԱԳ փոխանախարարը հայտարարել է, որ Իրանի նախագահն ու ՌԴ նախագահը բաքվում կքննարկեն Էրդողանին օգնելու հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Ռոուհանին և Պուտինը ցանկանում են օգնել Էրդողանին, որպեսզի նա կարողանան Թուրքիայում ճիշտ որոշումներ կայացնել:
«Դա վերաբերում է Իրաքի և Սիրիայի տարածաշրջանային հարցերին: Կարծում եմ Ռոուհանին և Պուտինը կկարողանան այս հարցում օգնել Թուրքիայի նախագահին և աջակցել նրա: Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի:»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը: