Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը աշխարհին կոչ են անում միանալ ահաբեկչությունների դեմ պայքարին
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ են անում միանալ իրենց ջանքերին՝ ահաբեկչությունների ու թմրանյութերի վաճառքի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով համապատասխան հռչակագրին:
«Կողմերը մտադրված են հակազդել ահաբեկչություններին, ծայրահեղականությանը, անդրսահմանային հանցագործություններին, զենքի ապօրինի վաճառքին, թմրանյութերի վաճառքին, մարդկանց վաճառքին և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին: Նրանք միջազգային հանրությանը հորդորում են միանալ իրենց ջանքերին այդ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային կայունություն և արդյունավետություն ապահովելու համար՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգման ներքո»,- նշվում է հռչակագրում, որը պետք է ողջունեն երեք երկրների առաջնորդները Բաքվի հանդիպումից հետո:
Հաղորդվում է նաև, որ կողմերը վճռականորեն քննադատում են ահաբեկչությունները՝ դրա բոլոր դրսևորումներով, նշում են երկկողմանի և եռակողմ խորհրդատվությունների կարևորությունը: