Թեհրանը հետաքրքրված է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցության հարցում
Թեհրանը հետաքրքրված է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցության հարցում: Այս մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրը:
«Մենք պատրաստ ենք այդպիսի ձևաչափով համագործակցելուն»,- հայտնել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «իրենց տարածաշրջանը լավ փոխհարաբերությունների կարիք ունի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»:
«Մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղություն ապահովելն է, և մենք պատրաստ ենք օգնել դրան: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանային պետությունները պետք է այնպիսի որոշումներ ընդունեն, որոնք իրենց են վերաբերում, ոչ թե տարածաշրջանից դուրս գտնվող պետություններին: Մենք, ի համեմատություն արաբների և արևմտյան պետությունների, կարող ենք շատ հեշտությամբ լուծել տարածաշրջանային խնդիրները»,- հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան: