«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հրաժարվել է մասնակցել դատական գործընթացին
Քրեական հեղինակություն Զախարի Կալաշովը (հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ), չի վստահում Մոսկվայի քաղաքային դատարանին, որտեղ այսօր քննում են նրա՝ ձերբակալության դեմ բողոքի հարցը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է թղթակիցը՝ «օրենքով գողը» հրաժարվել է մասնակցել դատական նիստին: Բոլոր մանրամասները ճշտվում են:
Նշենք, որ Քաղաքացիական օրենսգիրքը, իրոք, թույլ է տալիս դատական գործընթացի մասնակիցներին հայտնել, որ չեն մասնակցելու նիստին: Այդ որոշումը պետք է պատճառաբանված լինի և դրա մասին հայտարարվի մինչև գործի քննման սկիզբը: Սակայն այդ հայտարարությունը կարող է չեղարկվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին դատարանը կալանավորել է Զախարի Կալաշովին երկու ամսով: Նրա դեմ ցուցմունք են տվել երկու քաղաքացիներ, ովքեր բերման են ենթարկվել ռեստորաններից մեկում տեղի ունեցած կրակոցների գործով: Ավելի վաղ հայտնել էինք, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին մեղադրանք է առաջադրվել դրամաշորթության համար: