Արևմուտքը մտահոգված է Պուտինի և Էրդողանի հանդիպման հարցով. «Financial Times»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ կավարտի իր առաջին արտագնա այցերը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, սակայն բանակցություններն անցկացվելու են ոչ թե ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times» թերթի հոդվածին:
Ինչպես հաղորդվում է, և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը հարց են բարձրացնում, այն է՝ ինչպիսի ուղի կընտրի Էրդողանը հեղաշրջման փորձից հետո: Նա երկրում տեղի ունեցած իրադարձությունն արագ օգտագործեց իր հակառակորդների շրջանում «մաքրման» աշխատանքներ իրականացնելու համար, դրա համար էլ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը լայն աշխարհաքաղաքական նշանակություն ունի:
Թերթը գրում է, որ մեծ քանակությամբ հարցերը Մոսկվային և Անկարային դրդել են համագործակցության, այդ թվում՝ «Արևմուտքին դաս տալու ցանկությունը», ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում հետաքրքրությունը: Բացի այդ, Թուրքիան ողջունում է Ռուսաստանի կողմից աջակցությունը՝ ձախողված հեղաշրջման փորձից հետո:
Վերջաբանում թերթը գրում է, որ չնայած տարածաշրջանային հարցերի նկատմամբ ունեցած ընդհանուր հետաքրքրությանը, Մոսկվայի և Անկարայի պաշտոնական դեմքերը չեն կարող կանխորոշել Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքները: