Քայլի Ջենների 200 000 դոլար արժողությամբ նվերը՝ սիրելիի կողմից (տեսանյութ և լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեններն իր սիրելիի՝ ռեփեր Թայգայի կողմից շքեղ նվեր է ստացել: Չնայած երգչի ֆինանսական խնդիրներին, որոնց մասին վերջերս տեղեկություն էին տարածել լրատվամիջոցները, նա կարողացել է իրեն թույլ տալ 200 000 դոլար արժողությամբ «Mercedes Maybach» նվիրել իր ընկերուհուն, որպեսզի ուրախացնի նրան: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
26-ամյա ռեփերն իր նվերը կապել է մեծ ժապավենով, չնայած առանց դրա էլ աղջիկը հիացել էր:
«Շնորհավոր իմ ծննդյան տարեդարձը: Շնորհակալ եմ, սիրում եմ քեզ, Թ.»,- գրել է Քայլին իր նոր ավտոմեքենայի տեսանյութի տակ:
Հիշեցնենք, որ զույգը մի քանի ամիս առաջ բաժանվել էր, սակայն այժմ կրկին միասին է: