Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների միջև կարող է հաղորդակցման կապ ստեղծվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կարող է Թուրքիային առաջարկել կապեր ստեղծել երկու երկրների զինվորականների միջև, որպեսզի խուսափեն «Су-24»-ի կործանման դեպքի նման պատահարներից: Այս մասին գրում է «Известия» թերթը՝ հղում տալով պաշտպանական գերատեսչությունում գտնվող իր աղբյուրին:
Թերթի զրուցակցի խոսքով՝ փաստաթղթերի համապատասպան փաթեթեն արդեն ձևավորվել է և կուղարկվի Անկարա, եթե երեքշաբթի օրը՝ Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունների ընթացքում, Սանկտ Պետերբուրգում «սկզբունային որոշում չընդունվի»:
«Պաշտպանության նախարարությունն արդեն թուրքական կողմի համար պատրաստել է առաջարկություններ, որոնց թվում է երկու երկրների զինվորականների միջև տեղեկությունների փոխանակման կապեր ստեղծելու մասին առաջարկը»,- նշում է թերթը:
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն վաղը՝ օգոստոսի 9-ին: