Այսօր կկայանա Պուտինի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Բաքվում Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ հանդիպման ընթացքում նրանց հետ կքննարկի համատեղ տնտեսական նախագիծը՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը կքննարկեն Ռեշտ (Իրան)- Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման նախագիծը: «Այդ երկաթուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղով երկաթուղային անմիջական հաղորդակցության համար բացակայող տարր է»,- պարզաբանել է ՌԴ նախագահի օգնականը:
Արևմտյան ճյուղի շրջանակում Մոսկվայի և Թեհրանի միջև այդ միջանցքը չի բավարարում Աստարայի և Ռեշտի երկաթուղային ճանապարհերի կապերը: Ընդգծվում է, որ այդ միջանցքի արևմտյան ճյուղը՝ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան-Ռուսաստան, արդեն աշխատում է: