Լեդի Գագայի անհաջող դիմահարդարումը նրան ծերացրել է 10 տարով (լուսանկարներ)
Լեգենդար Թոնի Բեննեթի` «Գրեմմի»-ի 19-ակի մրցանակակրի 90-ամյակի միջոցառմանը Լեդի Գագան հայտնվել է բավականին տարօրինակ կերպարով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Տպավորություն է ստեղծվել, որ երգչուհին որոշել է հիշել իր էպատաժային կերպարները, սակայն լավ չի ջանացել և միանգամից հագել է իր ունեցած լավագույնը:
Հատկապես նորաձևության բլոգերները նրա կերպարը շատ վատ են գնահատել նաև նրա դիմահարդարման պատճառով: Սև հոնքեր, չափից շատ ներկված աչքեր, մեծ քանակությամբ ստվերաներկ, գծաներկի հաստ շերտ: Կերպարն ամփոփել են խիստ անբնական շեկ մազերը և կարմիր շրթներկը: Նման դիմահարդարումը Գագային խիստ ծերացրել է: Անհաջող դիմահարդարումը նրան ծերացրել է 10 տարով: