Իրանում լրտեսության համար գիտնական է մահապատժի ենթարկվել (լուսանկար)
Իրանի դատական իշխանությունները հաստատել են ԶԼՄ-ների՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Շահրամ Ամիրին մահապատժի է ենթարկվել: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Նա կապեր ուներ ԱՄՆ-ի հետ և թշնամուն էր փոխանցում մեր երկրի կարևորագույն վկայությունները»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Ամիրին սկզբնապես 10 տարվա ազատազրկման էր ենթարկվել, սակայն «շարունակեց փորձեր ձեռնարկել արդեն բանտից տեղեկություններ փոխանցելու համար»:
Ավելի վաղ «BBC»-ն հաղորդել էր, որ գիտնականի մայրը հայտնել է որդու մահապատժի մասին: Նա հայտնել էր, որ որդու դին տարվել է հարազատ քաղաք՝ վզին պարանի հետքերով, ինչը փաստում է, որ նա մահապատժի է ենթարկվել: