Գերմանական խոշորագույն «Bild» թերթը բոյկոտում է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին
Գերմանական «Bild» թերթը չի հրապարակում Ռուսաստանի արդյունքները Օլիմպիական խաղերի ընդհանուր հաշվետվություններում՝ համապատասխան ավելի վաղ հայտարարված բոյկոտին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Գերմանական թերթի պաշտոնական կայքում արդյունքների ցանկում Ռւուսաստանի անունը չի հրապարակվում: Իրականում Ռուսաստանը վեցերորդ հորիզոնականում է՝ մեկ ոսկե մեդալով Արգենտինայի, Բելգիայի, Թաիլանդի և Վիետնամի հետ:
Աղյուսակի ստորին մասում գրառում կա. ««Bild»-ը ջնջում է Ռուսաստանին մեդալների ցանկից դոպինգի պետական ծրագրի պատճառով: Ռուսական մեդալները կբացառվեն՝ այլ մարզիկների արդյունքների վրա ազդեցություն չթողնելով»:
Ավելի քան երկու շաբաթ առաջ գերմանական խոշորագույն թերթը հայտարարել էր, որ «որոշել է դոպինգի սկանդալի ֆոնին իրենց հաշվետվություններում չներառել Ռուսաստանի օլիմպիական հավաքականին»: