Երիտասարդների մեծ մասին չի հետաքրքրում սննդի բաղադրությունը
Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ երեխաներին քիչ է հետաքրքրում սննդի բաղադրությունը: 9-18 տարեկան երեխաները հիմնականում սիրում են սնվել արագ սննդի կետերում: Սննդի բաղադրությամբ հետաքրքրվում են միայն 40 տոկոսը, որոնց մեծ մասն իգական սեռի ներկայացուցիչներ են: Աղջիկներին հիմնականում մտահոգում է չգիրանալու խնդիրը, իսկ տղաների մեծ մասը չի նայում և չի հետաքրքրվում սննդի բաղադրությամբ: