Ի՞նչ հիվանդությամբ է տառապում Բրեդ Փիթը
Բրեդ Փիթը վերջերս տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ հիվանդ է: Նա խնդիրներ ունի ուղեղի հետ: Բրեդը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը թույլ չի տալիս ճանաչել մարդկանց դեմքերը: Մարդը կարողանում է տարբերակել իրերն ու դրանց անունները, սակայն չի կարողանում մտաբերել և ճանաչել մարդկանց դեմքերը: Բժիշկների կարծիքով այդ հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, ինչպես նաև լինի ձեռքբերովի: