Սկանդալ՝ թագավորական ընտանիքում. արքայազն Էնդրյուն և Դեմի Մուրը հանդիպում են
Թագավորական ընտանիքում նոր սկանդալ է ձևավորվում: Եղիսաբեթ Երկրորդի միջնեկ որդին՝ 56-ամյա արքայազն Էնդրյուն, ինչպես փաստում են արտասահմանյան աղբյուրները, սկսել է հանդիպել հոլիվուդյան աստղ Դեմի Մուրի հետ: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով «Globe»-ին:
Ինչպես պարզվել է, Էնդրյուն և Դեմին պատահական են հանդիպել: Նրանց ծանոթացրել է Սառա Ֆերգյուսոնը՝ արքայազնի նախկին կինն ու երկու աղջիկների մայրը:
Սառան վաղուց է զբաղվում կաբալայով (hուդայականության ներսում ծագած կրոնամիստիկական հոսանք), Դեմի Մուրը ևս այդ հավատի հավատարիմ հետևորդներից է: Այդ հավաքներից մեկի ժամանակ էլ Սարան հանդիպել է Դեմիին: Նրանք ընկերացել էին և կոնտակտ էին պահում:
Էնդրյուի նախկին կինը պատահաբար ծանթացրել էր նրանց, և պատահական ծանոթությունից հետո Դեմի Մուրի և Էնդրյուի հարաբերությունները լավ էին դասավորվել նրանց միջև սիրավեպ էր սկսվել: Այս լուրը զայրացրել է Եղիսաբեթ թագուհուն: