Իրանն Ադրբեջանում ավելի քան 1.5 միլիարդ դոլարի ներդրում է կատարել
Իրանի ներդրումներն Ադրբեջանում գերազանցել են 2.5 միլիարդ մանաթը (1.5 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր «AzEuroCar» և «Iran Khodro» ընկերությունները վեց փաստաթուղթ են կնքել, որոնցում ավտոմեքենաներ արտադրելու համար անհրաժեշտ հարցերն են քննարկվել: Ընկերությունները համատեղ արտադրամաս են ստեղծելու՝ ավտոմեքենաներ արտադրելու համար:
«Իրանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 2.5 միլիարդ մանաթի, այդ թվում՝ 150 միլիոն մանաթը (93 միլիոն 750 000 դոլար)՝ նավթային ոլորտում: Երկրում 450 ընկերություն կա իրանական կապիտալով»,- նշել է էկոնոմիկայի նախարար Մուստաֆաևը:
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 15 միլիոն դոլար, որի 25%-ը ներդնում է իրանական կողմը: