Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները ծնողներին առաջարկել են ամուսնալուծվել
Բրեդ Փիթի ծանրաբեռնված գրաֆիկը նրան թույլ է տալիս երբեմն «սխալվել» և երկրպագուներին պատմել, թե ինչ է տեղի ունենում հանրահայտ ընտանիքի տան պատերից ներս: Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նա անկեղծացել է և նույնիսկ պատմել, թե ինչպես են իր սեփական երեխաները իրեն և Ջոլիին առաջարկել ամուսնալուծվել: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Դա տեղի է ունեցել լուրջ կոնֆլիկտից հետո, որի պատճառով Ջոլին ողջ օրը արցունքն աչքերին է անցկացրել: Երեխաները տեսել են, թե որքան դժվար է իրենց ծնողների համար հաղթահարել փորձությունը, դրա համար էլ նրանց առաջարկել են ամուսնալուծվել, որպեսզի չտանջեն իրար:
Իմաստուն Ջոլին երեխաներին բացատրել է, որ ամուսնալուծությունը ամենահեշտ լուծումն է, ավելի բարդ է հասկանալ իրավիճակը և պահպանել ընտանիքը: «Մենք ձեր հայրիկի հետ երդվել ենք իրար հետ լինել դժբախտության և երջանկության ժամերին: Ահա սա էլ դժբախտությունն է»,- պարզաբանել է Անջելինա Ջոլին:
Փիթը հայտնել է, որ բոլոր անհարթություններն ու կոնֆլիկտներն արդեն մոռացվել են, և նրանք երջանիկ են, կարծես ոչինչ էլ չի եղել: