«Կանացի» պունշ` իսկական լեդիների համար
Այս պունշի պատրաստման համար անհրաժեշտ է 0,4 լիտր ռոմ, 0,75 լ եռացրած ջուր, 1 մեծ կիտրոնի թարմ քամած հյութ, կիտրոնի մեկ շերտ և 1 բաժակ շաքարավազ: Պատրաստման եղանակը շատ դյուրին է. բաղադրամասերը պետք է միացնել իրար, եռացնել 2 անգամ, ապա սառեցնել: Մատուցելուց 15 րոպե առաջ ցանկալի կլինի թողնել սառնարանում. այս պունշը կարելի է մատուցել թե' տաք, թե' սառը վիճակում: