Պուտինի օգնականը պատասխանել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին չվստահելու մասին հայտարարությանը
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Սիրիայի հակամարտության կարգավորման հետ կապված չի վստահում Ռուսաստանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Երբ մենք այդպիսի հայտարարություն ենք անում, մենք կշռադաում ենք դրա հետևանքները»,- ասել է նա:
Ուշակովը նմամ հայտարություն է արել՝ պատասխանելով լրագրողների այն հարցին թե արդյոք ռուսական կողմը Սիրիայի հարցով վստահում է ԱՄՆ-ին:
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան նույնպես պատասխանել էր ԱՄՆ-ի հայտարարությանը՝ ասելով, որ Ռուսաստանը Սիրիային այդ իրավիճակից փրկելու մեծ առաքելություն ունի: