Օբամայի ծննդյան գաղտնի երեկույթին ելույթ կունենան Բեյոնսեն և Ջեյ Զին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծննդյան տոնին նվիրված գաղտնի երեկույթին ելույթ կունենան երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին: Այս մասին հաղորդում է «Page Six»-ը` հղում անելով իր աղբյուրին:
Օգոստոսի 4-ին Օբաման դառնում է 55 տարեկան: Ըստ «Page Six»-ի տվյալների, առաջին տիկին Միշել Օբաման մի մեծ երեկույթ է կազմակերպում, որպեսզի նշի ամուսնու` որպես նախագահի վերջին ծննդյան օրը: Երեկույթը տեղի կունենա օգոստոսի 5-ին:
Թերը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նախագահին շնորհավորելու կգան դերասան և երգիչ Աշերը, Օբամայի սիրելի ռեփեր Կենդրիկ Լամարը, դիզայներ, Միշել Օբամայի զգեստների հեղինակ Ջեյսոն Վուն, հեռուստահաղորդավար Էլլեն Դե Ջեներեսը, դերասանուհի Ջեսիկա Փարքերը, երաժիշտ Սթիվի Ուանդերը և այլ հայտնիներ:
Ակնկալվում են նաև քաղաքական գործիչներ, որոնց շարքում կլինեն Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: