Լոռամրգի հյութը կարող է իջեցնել արյան ճնշումը
Լոնդոնում կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ լոռամրգի հյութը կարող է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաև կարգավորել սրտանոթային համակարգը: Queen Mary-ի համալսարանի հետազոտողները լոռամրգի հյութի հատկությունները համեմատել են նաև կարմիր գինու և կանաչ թեյի հետ: Այն համարվում է այլընտրանք կարմիր գինու համար:
Լոռամրգի հյութը խորհուրդ է տրվում օգտագործել առանց շաքարի հավելման, քանի որ այն օգտակար է առանց հավելումների: