Չի կարելի ահաբեկիչներին բաժանել «լավի» և «վատի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անթույլատրելի է երկակի ստանդարտներ կիրառել ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին նա հայտնել է «АзерТАдж»-ի հետ հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ահաբեկչությանը պետք է դիմակայել համընդհանուր համագործակցությամբ:
«Այստեղ չպետք է լինեն երկակի ստանդարտներ, չի կարելի ահաբեկիչներին բաժանել «լավ» կամ «վատ» ահաբեկիչների: Եվ, իհարկե, անթույլատրելի է և խիստ վտանգավոր փորձել օգտագործել ահաբեկչական և արմատական, ծայրահեղական խմբավորումները քաղաքական կամ աշխարհաքաղաքական նպատակներով»,- նշել է Պուտինը: