Ռուսական կործանված «Մի-8»-ի անձնակազմի մարմինները գտնվում են «Ջեբհաթ ֆաթհ աշ-Շամ»-ի զինյալների մոտ
Օգոստոսի 1-ին ռուսական «Մի-8» ուղղաթիռի կործանման ժամանակ մահացած անձնակազմի անդամների մարմինները գտնվում են «Ջեբհաթ ֆաթհ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին:
«Ռուսների մարմինները գտնվում է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի (կամ «Ջեբհաթ ֆաթհ աշ-Շամ») մոտ: Դեռևս հստակ չգիտենք, երկու թե երեք մարմին է ահաբեկիչների մոտ»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ «Բանտարկյալների գործերով ընդհանուր հիմնադրամ» անունը կրող սիրիական խումբը հայտարարել էր, թե իր մոտ են Սիրիայում կործանված «Մի-8» ուղղաթիռի 5 զոհված անդամների մարմինները