Մեդվեդևի հրաժարականի մասին խնդրագիրը 150 հազար ստորագրություն է հավաքել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի պահանջով խնդրագիրը Change.org կայքում հավաքել է 150 հազար ստորագրություն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Օգոստոսի 4-ի երեկոյան խնդրագիրն ընդամենը մեկ օրում հավաքել էր ավելի քան հարյուր հազար ստորագրություն:
Օգոստոսի 3-ին Մեդվեդևը «Территория смыслов» ֆորումի մասնակիցների հետ զրույցում առաջարկել էր ուսուցիչներին ավելի շատ եկամուտ ստանալու համար փոխել մասնագիտություն` օրինակ զգաղվել բիզնեսով:
«Financial Times» թերթը դրանից առաջ գրել էր, որ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կառուցվածքը կարող է փոխվել: Հնարավոր է հրաժարական տա նաև Մեդվեդևը:
Թերթի այս հայտարարությանը պատասխանել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկոսվը` անվանելով այդ ինֆորմացիան «գուշակություն սուրճի մրուրով»: