ՆԱՏՕ-ն պետք է 5 քայլ անի Ռուսաստանին զսպելու համար
Ռուսաստանից եկող սպառնալիքը ոչ այնքան նրա բանակի հզորություն է, որքան Արևմուտքի թուլությունը: Այս մասին գրում է «The National Interest»-ը:
Թերթն առաջարկում է ՆԱՏՕ-ին 5 քայլ ձեռնարկել Ռուսաստանի զսպման պոտենցիալը մեծացնելու համար:
Առաջին հերթին պետք է բարձրացվի հետախուզության մակարդակը: Ըստ ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչների, ռուսական զինված ուժերի որոշ զորավարժություններ ՆԱՏՕ-ի համար լի են անակնկալներով: Դա կապված է նրա հետ, որ հետախուզության ոլորտում դաշինքն ունի ներդրումների պակաս:
Երկրորդ հերթին, թերթն առաջարկում է դաշինքին մեծացնել իր օդային ուժերի քանակը: Հոդվածագիրը պնդում է, որ ավիացիան խիստ անհրաժեշտ է սահմանափակ մուտքով համակարգերի ոչնչացման համար, որոնք Ռուսաստանը ստեղծել է Կալինինգրադում և այլ վայրերում: Ամենամեծ նշանակությունը պետք տալ օդուժի լոգիստիկ-կազմակերպչական և այլ ենթակառուցվածքների զարգացմանը` առաջին հերթին Արևելյան Եվրոպայում: Վերլուծաբանը հույս է հայտնում, որ այդ ոլորտում կներդրվեն հինգերորդ սերնդի կործանիչներ, այդ թվում` F-35:
Երրորդ քայլով ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի հակահրթիռային պաշտպանության միացյալ և ինտեգրված համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը նման է ռուսականին: Դրա համար որպես առաջին քայլ է 2016 թ-ի մայիսին արդեն իսկ ստեղծված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը Ռումինիայում:
Չորրորդ քայլով Արևմուտքը պետք է կրկին սովորի վարել ռադիոէլեկտրոնային պայքար, որը մոռացվել է սառը պատերազմից հետո: Այս ոլորտում պակասում են զենքը, անձնակազմը և նման գործողություններ վարելու կոնցեպցիաներին տիրապետելը:
Եվ վերջապես հինգերորդ քայլով, պետք է մոդեռնիզացնել միջուկային արսենալը և թարմացնել ՆԱՏՕ-ի միջուկային դոկտրինը: Դաշինքը պետք է ստեղծի «էսկալացիայի աստիճան», որի շրջանակներում կտրվրի յուրաքանչյուր սպառնալիքի պատասխանը: