Քաղցրավենիքը չի՞ վնասի առողջությանը
Ամերիկացի դիետոլոգները մի շարք ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ քաղցրավենիքի օգտագործումը առողջությանը վնաս չի հասցնի: Դիետոլեգ Մերի Մերֆին նշում է, որ դա չի նշանակում, որ անհրաժեշտ է չարաշահել քաղցրավենիքի օգտագործումը: Նրա խոսքով' քաղցրեղենի օգտագործումն օգնում է բարելավել հիշողությունը և բարձրացնում է տրամադրությունը:
Գիտնականներն անցկացրել են փորձնական հարցում, որին մասնակցել է մոտ 5000 մարդ: Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 96 տոկոսը քաղցրեղենի հետ բավականին մեծ սեր ունի:
Սակայն խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններով հարուստ քաղցրավենիք, որը օրգանիզմը զերծ կպահի անցանկալի գիրացումից: