Պուտինը՝ հիփոթեքային վարկեր վերցնելու ամենահարմար պահի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի հետ օգոստոսի 4-ին ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ հիփոթեքային վարկեր վերցնելուն պատրաստ քաղաքացիները չպետք է սպասեն դրույքաչափերի հետագա նվազեցմանն ու ավելի լավ է գործարքն իրականացնեն հնարավորինս արագ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
Պուտինը հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանում հիփոթեքային վարկերի դրույքաչափերը 2017 թվականին կարող են իջնել 11%-ից:
Գերման Գրեֆը համաձայնել է Պուտինի այդ առաջարկի հետ, ասելով, որ դա ամենահարմար տարբերակն է: